«Օվիոն» պատրաստվում է ձեռք բերել «Վիվա Արմենիա»-ն
Հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ն ծրագրում է գնել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Այդ ընկերությունն է Հայաստանում ներկայացնում նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։
Հարցը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստում։
ԲՏԱ նախարարությունը տվել է իր համաձայնությունը գործարքին, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ առարկություններ չունեն ազգային անվտանգության շահերին սպառնալու տեսանկյունից։ Գործարքի գին չի նշվում։
Աղբյուրը՝ news.am