Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի  2-ի կեսօրից հետո, 3-6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի  6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.7°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       10.5°C (2019թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.5°C