Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանում

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում»,- ասված է հաղորդագրության մեջ: