«Ռոսատոմ»-ը բանակցություններ է վարում «Ակկույու» ԱԷԿ-ի 49% բաժնեմասի վաճառքի շուրջ
Շարունակվում է «Ակկույու» ատոմակայանի նախագծում 49 % բաժնեմասի վաճառքի շուրջ բանակցությունների գործընթացը օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ընկերությունների հետ: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ չափով բաժնեմասի վաճառքի հնարավորությունը նախատեսված է նախագծի իրականացման մասին 2010 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով։ Բանակցությունները շարունակվում են, հնարավորությունները քննարկում ենք պոտենցիալ գործընկերների, այդ թվում՝ թուրքական ընկերությունների հետ:
Նշված միջկառավարական համաձայնագրի պայմանների համաձայն՝ պոտենցիալ գործընկերների ընտրությունը պահանջում է թուրքական կողմի հետ պարտադիր համաձայնեցում։