Sputnik. ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025 թվականին կկազմի 410 մլն դոլար. կանխատեսումներ
Ռուսական Nexign և TelecomDaily ընկերությունների կանխատեսմամբ՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025 թվականին կկազմի 159.9 մլրդ դրամ (410 մլն դոլար)։ Միաժամանակ, առաջիկա 3 տարիների ընթացքում կանխատեսվում է նաև տարեկան 3.9% միջին աճ և Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ծավալի ավելացում մինչև 173.4 մլրդ դրամ (444.6 մլն դոլար) 2027 թվականին։
Բարձր տեխնոլոգիական enterprise-լուծումների ռուսաստանյան մշակող Nexign-ը և Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի մարզերի լրատվամիջոցներում ամենահայտնի և մեջբերվող ընկերություններից մեկը՝ TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալությունը, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ, ինտերակտիվ քարտեզ են ներկայացրել, որը արտացոլում է ԱՊՀ–ի և, մասնավորապես, Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի վիճակը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության շուկան աճել է 25%-ով և 2024 թվականին հասել է 154.5 մլրդ դրամի (396 մլն դոլար): Եկամտի հիմնական աղբյուրներն են բջջային կապը և ֆիքսված ինտերնետ ծառայությունները։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru