Տեխնոլոգիական բարեփոխումներ «Թաղման բյուրոյում». ինչ է փոխվել. (վիդեո)
Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոր և բարեկարգ պայմանների ստեղծմանը զուգահեռ կիրականացվի նաև քաղաքացիների արխիվային տվյալների թվայնացում, ինչը կդարձնի սպասարկումը ավելի արագ, հարմար և մատչելի։
Վերանայվել են նաև վճարովի ծառայությունների պայմանները՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։ Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 միլիարդ դրամի։
Այս ֆինանսական նոր հնարավորությունները ուղղվելու են մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և որակի շարունակական բարձրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում