ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը
2 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել:
Նախագծով առաջարկվում է տուգանել՝
-3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում
-10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում
-15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։