Հրազդանում 5.7կմ ճանապարհ է հիմնանորոգվում
ՀՀ պետական բյուջեի միջոցներով շարունակվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ ճանապարհի հիմնանորոգումը։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ աշխատանքները մեկնարկել են 2024թ.։ Ճանապարհի մոտ 3կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է ասֆալտբետոնե ծածկը։ Այս օրերին շարունակվում են ճանապարհի մյուս տեղամասերի ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։
Մանրամասն՝ տեսանյութում