ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Հուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով վերջին տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ տրանսպորտային միջոցների սարքավորումների գողությունը հանրությանն անհանգստացնող հանցատեսակներից է: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել: