ՌԴ-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների բացակայությունը նվազեցնում է նախորդների ազդեցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Ռուսաստանի դեմ որևէ նոր պատժամիջոց չի կիրառել, իսկ որոշ դեպքերում նրա վարչակազմը նույնիսկ մեղմացրել է գործող սահմանափակումները: Դրանով Թրամփը փաստացի թույլ է տվել Մոսկվային ստանալ այն գումարը և ռազմական տեխնիկան, որն անհրաժեշտ է Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար, քանի որ առանց նոր պատժամիջոցների գործող միջոցառումները կորցնում են իրենց ուժը, գրել է The New York Times-ը՝ հղում անելով հարցազրույց տված վերլուծաբաններին:

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի դեմ ամսական միջինը 170 պատժամիջոց է սահմանել։ Այդ ճնշման ազդեցությունը սկսում է մարել, քանի որ Թրամփը հրաժարվել է շարունակել այդ քաղաքականությունը և կրճատել է արդեն գոյություն ունեցող պատժամիջոցները վերահսկելու ջանքերը, ինչը ՌԴ-ի համար զգալիորեն հեշտացրել է անհրաժեշտ ռազմական արտադրանքի գնումը, նշում է պարբերականը:

Մասնավորապես, Մոսկվան հնարավորություն է ստացել նոր կեղծ ընկերությունների միջոցով միջոցներ տեղափոխել Ռուսաստան և առաքել կարևոր բաղադրիչներ, ներառյալ համակարգչային չիպեր և ռազմական սարքավորումներ:

Փորձագետները հայտարարում են ճնշումը պահպանելու անհրաժեշտության մասին: