Հնդկաստանում և Նեպալում տասնյակ մարդիկ են զոհվել անձրևների սեզոնի մեկնարկից ի վեր
Հնդկաստանում և Նեպալում տասնյակ մարդիկ են զոհվել անձրևների սեզոնի մեկնարկից ի վերԱռնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել սողանքների և հեղեղումների պատճառով, որոնք տեղատարափ անձրևներն առաջացրել են Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի հյուսիսային նահանգում մուսսոնների սեզոնի սկսվելուց հետո:
22 մարդ անհետ կորած է: Նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և գյուղատնտեսական հանդակներ: Բացի այդ, մուսսոնային անձրևների հետ կապված պատահարների հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում Նեպալում զոհվել է 31 մարդ, ևս 151-ը՝ տուժել, մեկը անհետ կորած է:
Տնտեսական վնասը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար։Հիմաչալ Պրադեշի նահանգում անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, իսկ Նեպալում՝ մայիսի վերջից մինչև սեպտեմբեր: