Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին և 23-ին։
Հրազդան քաղաքում՝
հունիսի 26-ին և 27-ին,
Արարատ քաղաքում՝
չի գերազանցել։