Դավիթ Առուշանյանը հետևել է Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքներին

Համայնքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել է Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքներին, եղել «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում», որից հետո մասնակցել է Արթիկ համայնքի 2025 թվականի աշխատանքային գործունեության առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությանը։ Այդ մասին հայտնել են մարզպետարանից և տեսանյութ հրապարակել:

Կառավարությունը համապատասխան որոշում ընդունել է նախորդ սեպտեմբերին: Դրանով նախատեսվում էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասը ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։

Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3,3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։