Հայաստանի քաղաքացիություն են ստացել Արցախից տեղահանված ավելի քան 9,3 հազար քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 9 346 անձ: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ասել է, որ ընդհանուր առմամբ ներկայացվել է 10 961 դիմում: Ի հավելումն նշված 9 346 քաղաքացիների՝ ՀՀ անձնագրեր ավտոմատ կերպով ստացել են շուրջ 4,4 հազար երեխա (այն հիմքով, որ քաղաքացիությունն ընդունել են նրանց ծնողները)։
Հիշեցնենք, որ արցախցիների դիմումները քննարկվում են արագացված կարգով (միջինը մեկ ամսվա ընթացքում, թեև ընդհանուր միջինը 4,5 ամիս է), իսկ նրանց դիմումներով մերժման դեպքեր չեն արձանագրվել: Սարգսյանը հիշեցրեց նաև, որ բացի անձնագրային ծառայության ստացիոնար բաժանմունքներից, ՆԳՆ-ն շրջիկ կետեր է բացել հանրապետությունու