ԱԺ-ն ընդունեց օրենք, որով տուգանք է սահմանվում ուղեվարձը չվճարելու համար
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագծերի նոր փաթեթը, որը նախատեսում է տուգանքներ տրանսպորտի համար չվճարող ուղևորների համար.
- Տրանսպորտի վճարի չվճարման կամ համապատասխան կրիչը չվավերացնելու համար՝ 15 հազար դրամ
- Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի քարտից կամ արտոնությունից՝ 15 հազար դրամ
- Եթե անձը ունի նման արտոնություն կամ ամսական փաթեթ, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում՝ է 3000 դրամ
Տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում անձը պատասխանատվության չի ենթարկվի։