Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում` 
Հուլիսի 4-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`
Հուլիսի  4-5-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.6°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        8.1°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.8°C