YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
YouTube Shorts-ը այժմ առաջատար է օրական դիտումների ցուցանիշով՝ հասնելով միջինը 200 միլիարդ դիտման՝ ըստ Sendshort-ի տվյալների։Սա 186% աճ է նախորդ տարվա համեմատությամբ, ինչը հնարավոր է դարձել հարթակում դիտումների քանակը հաշվելու կարգի փոփոխությունից հետո։ 2025 թվականի մարտիցYouTube-ը հաշվարկում է դիտում նույնիսկ այն դեպքերում, երբ տեսահոլովակը դիտվում է ընդամենը մեկ վայրկյան։
Վիճակագրության հաշվարկման փոփոխության արդյունքում, YouTube -ը բարելավել է իր դիրքերը՝ առաջ ընկնելով TikTok-ից, որտեղ օրական դիտումների թիվը կազմում է մոտ 1 միլիարդ։