Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես՝ լռության կանոնները չպահպանելու համար: 

Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ:

Մանրամասն՝ տեսանյութում