«Յոլա գնալ» ու շատ չխորանալ. Նոր ուսումնասիրություն` Հայաստանի ՓՄՁ խնդիրների մասին
Մեր փոքր երկրում կա մի քանի տասնյակ հազար գործող տնտեսվարող սուբյեկտ, սակայն դրանցից շատերն աշխատատեղ չեն ստեղծում ու նոր տեխնոլոգիաներ չեն սովորում։ Այս մասին է վկայում «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությունը` Global Entrepreneurship Monitor միջազգային ասոցիացիայի մեթոդիկայով («Հայաստանի ազգային զեկույց 2024/25» https://ameriaadvisory.am/wp-content/uploads/2025/06/2024-2025-GEM-National-Report-English.pdf)։
Ի թիվս այլնի, մոտ 2 հազար հարցվածներին տրված հարցաշարն ընդգրկում է նաև հետևյալ հարցը` «Արդյոք կարծո՞ւմ եք, որ ունեք բիզնեսմենին անհրաժեշտ որակներ»։ Առաջին հետազոտության ժամանակ` հինգ տարի առաջ («Ազգային զեկույց 2019/20»–ում), այս հարցին դրական էին պատասխանել 70%–ը (ընտրանքի մեջ ներառված են թե՛ ՓՄՁ սուբյեկտներ, թե՛ վարձու աշխատողներ, ուսանողներ, և թոշակառուներ` 18-ից 64 տարեկան)։ Այս անգամ դրական են պատասխանել շուրջ 60%–ը։
Մի քիչ իրատեսական դարձանք․․․ ու ի՞նչ
Գուցեև այժմ բիզնես վարելու մասին մեր պատկերացումները մի փոքր ավելի իրատեսական են դարձել։ Բայց արդյո՞ք սրանից հետևում է, որ մենք պատրաստ ենք սովորել, թե ինչպե՞ս ստեղծել և աշխատացնել բիզնեսը։
Գուցեև այժմ բիզնես վարելու մասին մեր պատկերացումները մի փոքր ավելի իրատեսական են դարձել։ Բայց արդյո՞ք սրանից հետևում է, որ մենք պատրաստ ենք սովորել, թե ինչպե՞ս ստեղծել և աշխատացնել բիզնեսը։
Հետազոտությունը մասամբ տալիս է այս հարցի պատասխանը։ Ձեռնարկատերերին հարցրել են, թե արդյո՞ք իրենք կարևոր համարում են տվյալների վերլուծության գործիքները` (Microsoft Excel, Amazon QuickSight, Google Cloud Datalb և այլն)։ Պատասխաններն ակնհայտորեն տարբեր են՝ սկսնակ և կայացած ՓՄՁ–ների շրջանում («կայացած»–ի սահմանումը հետևյալն է. ՓՄՁ սուբյեկտներ, որոնք նվազագույնը 3,5 տարվա ընթացքում ունեցել են վարձու աշխատողներ)։
Կայացածների խմբում ՏՏ գործիքները կարևոր են համարել հարցվածների 15%–ից քիչ ավելին, մինչդեռ Global Entrepreneurship Monitor–ի կողմից հետազոտվող 51 երկրների միջինը (նույն` կայացած ՓՄՁ–ների խմբում) կազմել է գրեթե 36%։ Անգամ կայք կամ սոցցանցերում էջ ունենալը (և պարբերաբար վարելը) կարևոր է համարել միայն 19%-ից քիչ ավելին, մինչդեռ 51 երկրների միջինը 37,5% էր։
Սկսնակ ՓՄՁ–ների մոտ ընկալումն ավելի մոտ է միջազգային միտումներին. վերլուծական ՏՏ գործիքները կարևոր են համարում 35–ից քիչ ավելին (51 երկրների միջինը 40%–ից մի փոքր ավելի է)։ Կայք կամ սոցցանցերում էջ ունենալը կարևոր են համարել 44,5%–ը (աշխարհի միջինը` 45%)։
Չսովորես` ինչի՞ վրա հույսդ դնես
Այստեղից հարց է ծագում` ինչպե՞ս են բիզնեսներն ակնկալում զարգանալ և ավելացնել իրենց եկամուտները, եթե ոչ բոլորն են հակված սովորելու։ Պատասխանը հետևյալն է. ՓՄՁ–ներից շատերը նման նպատակ չեն էլ հետապնդում։

Սկսնակ ՓՄՁ–ների 79.3%–ը և կայացածների 86.2%–ը պատասխանել են. որ գործ են դրել, որ ընտանիք պահեն, քանի որ այլ աշխատանք գտնելը դժվար է։ Հարցաշարում տվյալն հարցն ուներ պատասխանի երեք այլ տարբերակ («աշխարհը փոխել դեպի լավը», «հարստանալ» և «շարունակել ընտանեկան գործը»), սակայն այդ պատասխանները նախընտրողները շատ ավելի քիչ են։
Բնական է, որ առանց գիտելիքի և հմտությունների բիզնեսի ամենաակնհայտ տարբերակը փոքր առևտուրն է (միրգ–բանջարեղենի, հագուստի և այլն)։
«Մի կերպ յոլա գնալ»
Արդյունքում ստեղծվում է երկակի իրավիճակ. մի կողմից, գրանցված ձեռնարկատիրությունների տոկոսով (աշխատունակ բնակչության մեջ) Հայաստանը նշված 51 երկրներից առաջինն է Արևելյան Եվրոպայում և կիսում է 4-5–րդ տեղերը աշխարհում (սկսնակներ` հարցվածների 17,6%, կայացածներ` 7,8%)։ Սակայն բիզնեսի կտրտվածությունը բարձրացնում է ինքնարժեքը և թույլ չի տալիս բավարար միջոցներ հավաքել` արտադրական նոր սարքավորումերի կամ վաճառքներն ընդլայնելու համար։ Ավելին, սկսնակ բիզնեսների գրեթե կեսը (44%-ը) չունի վարձու աշխատող։

Նշենք, որ , ՓՄՁ–ներում աշխատողների միջին թվաքանակը գնալով կրճատվում է։ Հինգ տարի առաջ կայացած բիզնեսների շուրջ կեսն ուներ երկուական աշխատող, հիմա` զրո։ Սկսնակների համար այս ցուցանիշը բարձրացել է` զրոյից մեկ։ Այսպիսի` «Յոլա գնալու» մտածելակերպն էլ ավելի ակնհայտ է դառնում հարցվածների` ավելի ընդարձակ պատասխաններից։
«Հասնելով զարգացման որոշակի աստիճանի` Հայաստանում ձեռնարկատերերը (տվյալ դեպքում` ՓՄՁ–ները – խմբ) հաճախ գերադասում են այլևս չընդլայնվել. նախ` որովհետև չունեն բավարար գիտելիք, երկրորդը` շատերը վստահ չեն, որ հետագա աճը բավարար եկամուտ կբերի», – նշվում է հետազոտության մեջ։
Կրկին հիշենք` ամեն ինչի հիմքն արտադրությունն է
Հետազոտությունը հաստատեց դասագրքային մի ճշմարտությու․ այն է` արտադրությունն է, որ ստեղծում է ամենաշատ աշխատատեղերը։ Հետազոտության հեղինակները որոշեցին ստուգել, թե որքանո՞վ են իրականացել ձեռնարկատերերի` աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքները` համեմատած 2019–2020–ի հետազոտության հետ։

Այն ժամանակվա սկսնակ ՓՄՁ–ներին հարցրել էին, թե որքա՞ն աշխատատեղ են ցանկանում բացել առաջիկա հինգ տարում։ Վերամշակող ոլորտի սկսնակ ՓՄՁ–ների միջին ակնկալիքը 17,4 էր։ ՀԻմա, երբ այդ սկսնակներն արդեն դարձել են կայացած, նրանց փաստացի ցուցանիշը 12,3 է։ Սպասվածից քիչ է, բայց այլ ոլորտների համեմատ` զգալիորեն ավելի։ Օրինակ` առևտրի և գյուղատնտեսություն (չհաշված վերամշակումը) սուբյեկտները նախատեսում էին բացել միջինում 5-ական աշխատատեղ, մինչդեռ իրական ցուցանիշը 1,3 է։
Բիզնես ծառայությունների ոլորտում (ՏՏ, խորհրդատվություն, վարչական ծառայություններ) սկսնակները հինգ տարի առաջ ունեին աշխատատեղերի` միջին 8,3 ցուցանիշ` կանխատեսելով 37,9։ Եւ հենց այստեղ էր ամենաակնհայտ անկումը. փաստացի նրանք այսօր ունեն միջինում 1,5։ Սա ցույց է տալիս, որ նոր տեխնոլոգիաները և ավտոմատացումը փոխել են այս ծառայությունների ոլորտը. կամ պիտի ավելի քիչ աշխատող պահես, կամ մրցունակ չես լինի։
Կարելի է ասել` «ուզում էին զարգանալ, էն էլ բախտները չբերեց», իսկ կարելի է հարցին այլ կերպ նայել. եթե Ժամանակին ուսումնասիրեին սպասվող տեխնոլոգիաները, միգուցե այսօր փաստի առաջ չկանգնեին։ Սա ևս մեկ փաստարկ է հօգուտ սովորելու` անգամ բիզնեսի... կամ, ավելի ճիշտ, հատկապես բիզնեսի համար։