65 մլն դրամ՝ «Հայաստանի հաջողության մոդելի» մշակման համար
Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների նախարարությանը ավելի քան 65 մլն դրամ է տրամադրել «Հայաստանի հաջողության մոդելի» ռազմավարական ծրագրի մշակման համար, ինչը կնպաստի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի դիմակայունությանը նոր մարտահրավերներին: Փաստաթուղթը կծառայի որպես ճանապարհային քարտեզ՝ խթանելու նորարարությունը, մրցունակությունը և կայուն աճը:
Հիշեցնենք, որ ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին 2024 թ.` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ 2025 թ. փետրվարին ֆինանսավորման դադարեցումից հետո աշխատանքները շարունակվում են բյուջետային միջոցներով։