Վաճառքի է հանվել ներկայացուցչական դասի Cadillac Celestiq էլեկտրական մեքենան

General Motors-ը սկսել է ներկայացուցչական դասի Cadillac Celestiq էլեկտրական մեքենայի վաճառքը։

GM-ի ղեկավարների խոսքով՝ Celestiq-ը ներկայացնում է Cadillac ապրանքանիշի վերադարձը ավտոմոբիլային շուկայի սուպերէլիտա, ինչը նշանակում է, որ այն մրցակցում է Rolls-Royce-ի, Bentley-ի և Mercedes-Maybach-ի հետ։

Celestiq-ի առաջին գնորդը հանձնվել է հանդիսավոր պայմաններում, բայց փակ դռների ետևում, հաղորդում է Drom.ru-ն։ Արտադրողը չի տրամադրում մանրամասներ այդ մեքենայի մասին, բայց բոլոր Cadillac Celestiq-ների համալրումները և սարքավորումները պատրաստվում են խիստ անհատականորեն՝ հաճախորդների ցանկություններին համապատասխան։

Նոր Cadillac-ը շատ երկար և կցկտուր լիֆթբեք է, դրա ընդհանուր երկարությունը 5.5 մ է, բարձրությունը՝ 1.45 մ։ Հաշվի առնելով, որ շուկայում հզորությամբ ամենամեծ մարտկոցներից մեկը տեղադրված է հատակի տակ՝ 111 կՎտ*ժ, վարորդը և ուղևորները Cadillac Celestiq-ում նստած են կիսապառկած դիրքում։

Էլեկտրական մեքենան ունի ուղիղ չորս առանձին նստատեղ, և չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն խնայել հարդարման նյութերի վրա, սրահի շքեղությունը այն կատեգորիայից է, որը պատկերացնում են տեսախաղերով տարված դեռահասները՝ մեծ չափերի էկրանների առատությամբ, հատուկ լուսավորության էֆեկտներով, երիզների վառ գույներով և գաջեթներով չափազանց հագեցածությամբ։ Այսպիսով, մեկ աուդիոհամակարգը կարող է ունենալ մինչև 42 բարձրախոս։

Cadillac Celestiq-ը շարժման մեջ է դրվում երկու էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը 664 ձիաուժ է, իսկ պտտող մոմենտը՝ 875 Նմ, փոխանցման համակարգը լիաքարշակ է։