Հնդկաստանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան մաքսատուրքերով

Հնդկաստանը մտադիր է պաշտպանվել ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերից՝ սահմանելով պատասխան տուրքեր ամերիկյան ներմուծման նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ սա վկայում է այն մասին, որ Նյու Դելիի դիրքորոշումը խստանում է, չնայած այն բանին, որ Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքել։

Հիշեցնենք, որ ամերիկյան մաքսատուրքերը վերաբերելու են Հնդկաստանից տարեկան մոտ երեք միլիարդ դոլարի ներմուծմանը։ Ընդհանուր հաշվով՝ տուրքերի գումարը գերազանցելու է 723 միլիոն դոլարը։

Այս կապակցությամբ Հնդկաստանը պաշտոնապես տեղեկացրել է ԱՀԿ-ին, որ պատրաստվում է ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանել համարժեք չափի մաքսատուրքեր։