Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
2024 թվականի արդյունքներով, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,04%՝ գերազանցելով համաշխարհային միջին 3,3% տեմպերը։ Այս մասին ասվում է «Ռոսկոնգրես» հիմնադրամի վերլուծական զեկույցում։
2024 թվականին ԵԱՏՄ երկրների համախառն արտահանումը կազմել է մոտ 494,6 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային արտահանման շուրջ 2%-ը։ Համաշխարհային արտահանման 1,62%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 0,34%-ը՝ Ղազախստանին, 0,05%-ը՝ Հայաստանին, 0,03%-ը՝ Ղրղզստանին, և 0,03%-ը՝ Բելառուսին։
ԵԱՏՄ-ի ներսում համաշխարհային շուկա ապրանքների խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է՝ մոտ 386 մլրդ դոլար արտահանմամբ։
Նրան հաջորդում են Ղազախստանը (81,6 մլրդ դոլար), Հայաստանը (13 մլրդ դոլար), Ղրղզստանը (7,3 մլրդ դոլար) և Բելառուսը (6,6 մլրդ դոլար)։