Քաղաքապետը դժգոհել է ինքնակամ շինությունների քանդման ընթացքից
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանումքանդվել է թվով 17 ինքնակամ շինություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 21-ով, իսկ առգրավված ապրանքատեսական ու քանակը ավելացել է 2,5 տոննայով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին, նշեց. «Կուզենայի մի քիչ խոսել ընդհանրական թվերից։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ դուք ձեր մոտավորապես 70 աշխատակիցներով կազմել եք մոտ 2300 արձանագրություն, իսկ մեր վարչական շրջանները իրենց մոտավորապես 300 աշխատակիցներով՝ 1200 էլ չի հասնում։
Ինձ մտահոգում են այս թվերը, որովհետև եթե այս անհամաչափությունը ունենք, ենթադրվում է, որ ձեզ այդ քանակի աշխատակից պետք չի, որովհետև այդ աշխատակիցները կներեք, բայց հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների տված արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս։ Հետևապես, կամ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կամ աշխատելաոճը պիտի փոխվի։
Պարոն Փամբուխչյան, ես պետք է խնդրեմ մի հատ էս քննարկումը ունենաք ընդհանուր, թվերը իրար հետ նայեք, որովհետև երբ որ թվերը նայում ես, տպավորություն է, որ վարչական շրջանների գործառույթների մեջ էս պրոցեսում շատ մեծ անելիք չկա։ Բավականին մեծ քանակի աշխատակիցներ հատուկ հենց էս տեսակ գործառույթների համար մենք նախատեսել ենք, բայց արդյունքը չենք տեսնում»։