ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հոնկոնգի, ԱՄԷ-ի և Թուրքիայի 22 ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Հոնկոնգում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գրանցված 22 ընկերությունների նկատմամբ։
Գերատեսչության տվյալներով՝ այդ ընկերությունները ներգրավված են եղել իրանական նավթի վաճառքի սխեմաներում, որոնցից ստացված շահույթն օգտագործվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ստորաբաժանումը՝ Իրանի ամենահզոր ռազմական կազմակերպությունը, ֆինանսավորելու համար։ ԱՄՆ-ն նախկինում «Քուդս» ուժերը ճանաչել էր որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։
Ֆինանսների նախարարությունը բացատրել է, որ «Քուդս» ուժերը օգտագործում են Իրանից դուրս գտնվող կեղծ ընկերություններ և արտասահմանյան հաշիվներ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու և նավթից ստացված հարյուր միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար։
Վաշինգտոնի խոսքով՝ այս գումարը օգտագործվում է իրանական զենքի ծրագրեր մշակելու և տարածաշրջանում միջնորդ խմբերին աջակցելու համար։
«Իրանական ռեժիմը ակտիվորեն օգտագործում է ստվերային բանկային համակարգը՝ անկայունացնող միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը ֆինանսավորելու, այլ ոչ թե իր ժողովրդին ծառայելու համար», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։