ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի տնտեսական հարցերով համակարգող նախարար Այրլանգգա Հարտարտոն տեսակապի միջոցով հուլիսի 9-ին հայտարարեցին ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հաղորդում է БЕЛТА -ն։

Անդրեյ Սլեպնևը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է գործընկերային հարաբերություններ կառուցել բարեկամ երկրների հետ։ Ինդոնեզիան, ըստ նրա, ոչ միայն ԲՐԻԿՍ-ի անդամ է, այլև Հարավարևելյան Ասիայի ամենախոշոր տնտեսություններից մեկն է՝ մոտ 300 միլիոն բնակչությամբ։

Նա ընդգծել է, որ Ինդոնեզիան ավանդաբար հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նկատմամբ։ Նախարարն ընդգծել է, որ մաքսատուրքերի կրճատման արդյունքում կողմերի միջև առևտրաշրջանառության մոտ 3 միլիարդ դոլար կկկազմի, իսկ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ առևտրի ծավալը 3-5 տարվա ընթացքում կարող է կրկնապատկվել։

Ինդոնեզիա մատակարարումների աճ կանխատեսվող ապրանքների թվում են գյուղատնտեսական արտադրանքը (ցորեն, ալյուր, կաթի փոշի, հրուշակեղեն, հալալ տավարի և թռչնամսի միս) և արդյունաբերական ապրանքները՝ պոլիմերներ, պարարտանյութեր, էներգիա, մետաղներ, խողովակներ, քարհանքային ինքնաթափ ավտոմեքենաներ, գունավոր մետաղական արտադրանք, էլեկտրական և մեխանիկական սարքավորումներ։

Համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի ներպետական ​​ընթացակարգերով, որից հետո միայն կվավերացվի։