Արարատ համայնքում փողոցներ են նորոգվում

Պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվում է Արարատ համայքի Արմաշ բնակավայրի Հանրապետության փողոցը: Գրել է իր ֆեյսբուքյան էջում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և տեսանյութ հրապարակել:

Միաժամանակ Արարատի համայնքապետարանից հայտնում են, որ ամբողջովին ավարտվել են Արարատ քաղաքի Աբովյան 9, Աբովյան 11, Կոմիտաս 2 և Կոմիտաս 4 շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։

Ասֆալտապատվել է նաև ՈԿՖ բանավանից դեպի Քոթեջներ տանող ճանապարհը։
Շատ շուտով կմեկնարկեն նաև Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։