Բիթքոինի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

Bitcoin-ը գերազանցում է 116.000 դոլարը․ կրիպտոշուկան նոր ռեկորդների ճանապարհին է

Կրիպտոշուկան թևակոխել է ակտիվ աճի նոր փուլ։ Bitcoin-ը, որը հաճախ դիտարկվում է որպես ոլորտի հիմնական ուղղորդիչ, երեկվանից սկսել է սահմանել նոր պատմական ռեկորդներ՝ այսօր առավոտյան գերազանցելով 116.000 ԱՄՆ դոլարի շեմը։ Վերջին տվյալներով՝ այն արդեն հատել է 116.600 դոլարը։

Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2025-ի մայիսին՝ հասնելով 111.000 դոլարի։ Այս նոր վերելքը մղում է շուկայի մասնակիցներին ու վերլուծաբաններին հետևել զարգացման ընթացքին մեծ ուշադիրությամբ։

Աճ են գրանցել նաև այլ խոշոր կրիպտոարժույթներ․

  • Ethereum-ը գերազանցել է 2.900 դոլարը,

  • Solana-ն անցել է 164 դոլարի սահմանը։

Մասնագետների կարծիքով՝ այս զարգացումները պայմանավորված են շուկայի ընդհանուր տրամադրվածությամբ, հնարավոր կարգավորումների սպասումներով և խոշոր ներդրողների ակտիվությամբ։