Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» լրամշակված բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:
Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։
Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։
Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։
 Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։
 Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։