2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 060-ով կամ 5.1%-ով: Միջին աշխատավարձը կազմել է 307 510 դրամ՝ 3,6%-ով ավելի նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ։ Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, աշխատատեղերն ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, մանրածախ առևտրի և հանրային սննդի ոլորտներում։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հակոբյանն ընդգծել է, որ կան առանձին ոլորտներ, որտեղ նկատվում է ստվերի կրճատում․ նախորդ տարվա համեմատ միայն առևտրի ոլորտում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 11 հազարով։