Երևան-Գառնի ճանապարհի հիմնանորոգման մասին

Երևան-Գառնի ճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման աշխատանքները ակտիվ ընթացքում  են. տարբեր հատվածներում իրականացվում են հողային, ասֆալտի հիմքի փռման և ասֆալտապատման աշխատանքներ:

Այդ մասին Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է հրապարակել: 

Հիշեցնենք, որ Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի:Դրա երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։