Դիտարկվել է Հարթավանում ճանապարհի հիմնանորոգման ընթացքը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանն այցելել են Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայր, որտեղ հիմնանորոգվում է գյուղի միջով անցնող 1.2կմ երկարությամբ ճանապարհը։
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հետ շինհրապարակում քննարկվել են առկա հարցերը։ Համայնքն իր միջոցներով կվերացնի ջրագծի նորոգման եւ գազատարի տեղափոխման հետ կապված խնդիրները, որից հետո շինարարը կշարունակի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Նշենք, որ գյուղամիջում կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, մի հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։