Վանաձորում ամփոփվել է Tech Week 2025 եռօրյա կոնֆերանսը

Վանաձորում ամփոփվել է  Tech Week 2025 եռօրյա կոնֆերանսը, որի շրջանակում տեխնոլոգիական համայնքի առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու ձեռքբերումները։
Ֆինանսական ոլորտում առկա նոր մարտահրավերների և տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ պանելային քննարկմանը՝ տեխնոլոգիական ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Քննարկման թեման էր՝ «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք և Web3՝ հակամարտություն, թե՞ համագործակցություն»։ Մասնակիցները անդրադարձան ֆինանսական համակարգում ընթացող փոփոխություններին, նորարար տեխնոլոգիաների ազդեցությանը բանկային ոլորտի վրա, ինչպես նաև այն հնարավոր զարգացումներին, որոնք կարող են ձևավորել քաղաքացիների ֆինանսական առօրյան առաջիկա տարիներին։