ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան՝ փոխարինելով Ջոն Գալահերին, հաղորդում է բրիտանական կառավարության պաշտոնական կայքը։
«Նախկին դեսպան Գալահերին կգործուղվի այլ դիվանագիտական ծառայության։ Նորանշանակ դեսպան Քոուլը իր պարտականությունները կստանձնի Հայաստանում 2025 թ.-ի սեպտեմբերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Քոուլը զբաղեցրել է Վրաստանում, ապա Կատարում դեսպանի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև՝ մի շարք դիվանագիտական այլ պաշտոններ։