ՀԷՑ–ի կառավարումը կարող է հանձնվել օտարերկյա պետության. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) կառավարումը կարող է հանձնվել օտարերկրյա պետության։
«Մի շարք բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերություններին արդեն ուղերձը հղել ենք, որ մենք կարող ենք նրանց հետ գործակցելու հետաքրքրություն ունենալ»,– լրագրողների հետ հանդիհպման ժամանակ ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերության չի հանձնվի, քանի որ անհնար է համարում նման գործակցությունն այնպիսի պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև առկա են փակ սահմաններ։
Ինչ վերաբերում է հոսանքազրկումների հետ կապված Փաշինյանի հայտարարությանը, որ դրանք համակարգային են ու վտանգում են երկրի էներգետիկ անվտանգությունը, և եթե պարզվի, որ մտածված են եղել, հետևություններ կլինեն, Փաշինյանն ասաց, թե դեռ պետք է «հետաքննություն արվի»։
«Պետությունը դեռևս ՀԷՑ-ի կառավարումը չի ստանձնել։ Երբ դա տեղի ունենա ու ժամանակավոր կառավարիչ նշանակված լինի, պետք է խնդրեմ, որ այս հարցերին օբյեկտիվ պատասխան գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն»,– ավելացրեց Փաշինյանը։