Մարտունու Վարդաձոր և Ներքին Գետաշեն գյուղերի շատ թաղամասերում ոռոգման ցանցը հիմնանորոգվում է

Մարտունու Վարդաձոր և Ներքին Գետաշեն գյուղերի շատ թաղամասերում ոռոգման ցանցը հիմնանորոգվում է: Այս կապակցությամբ տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզպետարանը:

Ներքին Գետաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 290 միլիոն 450 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ներքին Գետաշենի Դարեր, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Վերին Դեմեր, Վերին Դուրան, Ներքին Դուրան, Գետափնյա թաղամասերի 12 փողոցներում՝ 5500 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթե կամ երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Վարդաձորի ոռոգման համակարգի և Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 295 հազար 862 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման համակարգի կառուցում 10, 14, 16, 26, 27, 35, 41-րդ և Ալաշկերտի փողոցներում ու մայր առվի վրա՝ 6010 մետր ընդհանուր երկարությամբ։ 1700 մետր երկարությամբ էլ կառուցվել է Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքը։