Ավինյան. Երթևեկության կարգավորումը որոշ դեպքերում պետք է ի հաշիվ ավտոմեքենաների լինի

Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային  տրանսպորտի առաջնահերթությունը. դաորոշ դեպքերում պետք է նաև ի հաշիվ ավտոմեքենաների լինի։
Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ մեկ ավտոբուսը միջինացված տեղափոխվում է  մոտավորապես 60 մեքենային հավասար մարդ. «Ամառվա շրջանն այն շրջանն է, որի ընթացքում փոփոխությունները, փորձարկումները պետք է կատարվեն։ Փոփոխություններն  առաջարկվում են Իլ դը Ֆրանս ինստիտուտի կողմից հստակ հաշվարկների հիման վրա։ Փոփոխությունները լինելու են շարունակական, եղած փոփոխություններում կլինեն փոփոխություններ ըստ իրավիճակի, ծանրաբեռնվածության, բայց առաջնահերթությունը տրվելու է  հանրային տրանսպորտին, հանրային  տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին»: