Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքների մասին

Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքների մասին Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է տարածել:

Հիշեցնենք, որ  Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ:

Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտիով։

Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։