Գառնառիճ բնակավայր տանող ճանապարհի կամուրջը նորոգվել է
Նախօրեին Ամասիայի Գառնառիճ բնակավայր տանող ճանապարհին գտնվող կամուրջը մասամբ վնասվել էր։ Ինչպես հայտնում են Շիրակի մազրպետի աշխատակազմից, ահազանգից անմիջապես հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ բնակավայր են մեկնել Շիրակի մարզպետի խորհրդականներ Վանիկ Մարտիրոսյանը, Գրիգոր Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մասամբ վնասված կամուրջը կարճ ժամանակում Ամասիայի հաայնքապետարանի և «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով նորոգվել է։ Հատուկ տեխնիկաների միջոցով հեռացվել են վնասված բետոնատարի հատվածը, ինչի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Քննարկվում են կամրջի հիմնանորոգման հնարավոր տարբերակներ։