2025 թվականի հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
 2025 թվականի հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180,718-ի համեմատ։
 2025 թվականի հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):