Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: