2025-07-23 17:22:00 Արարատի մարզում համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է պատճառված վնասը Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: #ARARAT #Գլխավոր դատախազություն #համայնքին վերադարձված գույք