ArCa համակարգը կրկին չի աշխատում

ArCa համակարգը կրկին չի աշխատում, փոխանցում հնարավոր չէ իրականացնել: Ընկերությունը  դեռևս չի  հայտնել, թե այս անգամ ի՞նչն է համակարգի խափանման պատճառը և ե՞րբ կվերականգնվի:

Հիշեցնենք, որ սա ArCa-ի առաջին խափանումը չէ: Մոտ մեկ շաբաթ առաջ  ևս տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել քարտային գործարքներ: Համակարգի աշխատանքը վերականգնվել էր օրվա վերջում։