Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել (տեսանյութ)
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում նա եղել է նաև Ճակատենում ու Ներքին Հանդում։
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։
Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։