Երթևեկության փոփոխություն՝ Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված

Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին,  հաղորդում է   Երևանի քաղաքապետարանը:

«Տեղեկացնում ենք, որ Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 13-ին ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է երթևեկության անվտանգության ապահովման նպատակով խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: