Իլոն Մասկը Grok 4 հզոր AI մոդելը դարձրել է անվճար հասանելի

Մասկի ղեկավարած xAI ընկերությունը անվճար հասանելի է դարձրել իր ամենավերջին և հզոր Grok 4 լեզվային մոդելը՝ սահմանափակ օգտագործման պայմաններով։ Քայլը արվել է OpenAI-ի GPT-5 նոր մոդելի ներկայացումից անմիջապես հետո՝ ակնհայտորեն որպես մրցակցային պատասխան։

Այսուհետ Grok 4-ից կարող են օգտվել բոլոր օգտատերերը՝ առանց բաժանորդագրության։ Անվճար տարբերակում գործում է սահմանափակում՝ օրական առավելագույնը 5 հարցում՝ յուրաքանչյուր 12 ժամում։ Grok 4-ը հասանելի է X հարթակի (նախկին Twitter) և բջջային հավելվածների միջոցով։

Բացի լեզվային հնարավորություններից, անվճար հասանելի է դարձել նաև Grok Imagine գործիքը, որը ստեղծում է պատկերներ և տեսանյութեր՝ արհեստական բանականության միջոցով։

xAI-ի տվյալներով՝ Grok 4-ը նախորդ տարբերակից շուրջ 10 անգամ ավելի արագ և հզոր է, կարող է արձագանքել ձայնային հրահանգներին և նույնիսկ փոխել ձայնի տոնն ու ոճը՝ շշնջալ, երգել և այլն։

Նոր մոդելը մի քանի ռեկորդ է սահմանել մասնագիտական բենչմարքներում։ Մաթեմատիկական AIME 25 օլիմպիադայի առաջադրանքներում համակարգը ցուցաբերել է 100% ճշգրտություն, ինչը համարվում է բացառիկ արդյունք նման բարդության խնդիրների համար։ Տրամաբանական մտածողության ARC-AGI թեստում մոդելը ստացել է 15,9% արդյունք՝ երկու անգամ գերազանցելով Claude Opus-ի ցուցանիշը։