2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 6.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 19,634.1 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 6.4%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 6.7%-ով և կազմել 5,951.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 28.3%-ով և կազմել 1,156.5 տոննա։