ՌԴ բանկերը խարդախ գործարքներ կատարելու 38,7 մլն փորձ են կանխել ապրիլ-հունիսին

2025 թվականի երկրորդ եռամսյակում ռուսաստանյան բանկերը կանխել են խարդախ գործարքներ կատարելու 38,7 միլիոն փորձ : ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սա 5 անգամ գերազանցում է նախորդող չորս եռամսյակների միջին ցուցանիշը։

ՌԴ կենտրոնական բանկի տվյալների, զեղծարարներն երկրորդ եռամսյակում կատարել են 273,1 հազար խարդախ գործարք՝ ընդհանուր առմամբ 6,3 միլիարդ ռուբլու չափով: Նման փոխանցումների քանակը եւ վնասի չափը նվազել են համապատասխանաբար 8,9 եւ 15,9%-ով՝ վերջին չորս եռամսյակների միջին ցուցանիշների համեմատ: 

Վարկային հաստատությունները կանխել են հաճախորդների միջոցների գողությունը 3,4 տրիլիոն ռուբլու չափով։