Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել վիճակագրությունը

GFN.AM քլաուդ գեյմինգի ծառայությունը՝ NVIDIA-ի բացառիկ գործընկերը Հայաստանում, հրապարակել է սեփական վերլուծության արդյունքները 2025 թվականի առաջին կիսամյակի համար։ Վերջին տվյալները ցույց են տալիս, թե որ ժանրերն են գերիշխում մեզ մոտ, որ խաղերն են դարձել հանդիսատեսի ֆավորիտները, որքան ժամանակ են խաղացողները անցկացնում վիրտուալ աշխարհներում և ինչու են հենց ամպային տեխնոլոգիաները այսօր առաջ մղում հայկական խաղային շուկան։

Հայ գեյմերների համար ամենասիրված ժանրը շութերներն են, որոնք կազմում են խաղային ընդհանուր ժամանակի գրեթե կեսը։ Ընդ որում լսարանի 45%-ը ընտրում է մրցակցային օնլայն շութերներ։ Երկու անվիճելի հիթերը՝ Counter-Strike 2-ը և Fortnite-ը, միավորում են խաղացողների 30%-ը և գրավում են շութերներում անցկացվող ընդհանուր ժամանակի մոտ կեսը։ Այս ժանրի լավագույն եռյակը փակում է Call of Duty HQ-ն։ Այս երեք խաղերը միասին ապահովում են Հայաստանում բոլոր խաղային սեսիաների 44%-ը։

Շութերի տիպիկ սեսիան հայ խաղացողի համար տևում է մոտ 35-40 րոպե, ինչը ցույց է տալիս դինամիկ, բայց կարճ խաղային սեսիաների միտում։

Հայ գեյմերները նաև սիրում են վիրտուալ ղեկին նստել. ավտոմոբիլային խաղերը կազմում են բոլոր խաղային սեսիաների մոտ 16%-ը։ Այս դեպքում ժանրի սիրահարների մոտ 70%-ը ընտրում է դինամիկ արկադային մրցարշավներ՝ Forza Horizon 5, Asphalt 9 և նմանատիպ այլ խաղեր։ Մնացածը նախընտրում են չափավոր սիմուլյատորներ, ինչպիսիք են Euro Truck Simulator 2-ը կամ BeamNG.drive-ը։

Նյութն ամբողջությամբ՝ b24.am