Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին․ Բաղաի

Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

«Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում իր մտահոգությունները կհայտնի տարածաշրջանի երկրներին՝ կանխելու համար ցանկացած արտատարածաշրջանային միջամտություն, որը կարող է վնաս հասցնել Հարավային Կովկասի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը», - ասել է Բաղաին: